Հանրաճանաչ սոպրանո Հասմիկ Պապյանը նույնպես միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին

30/11/2016

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էլ միացավ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցմանն ուղղված միջազգային առցանց ստորագրահավաքին։ Երգչուհին ստորագրելուց բացի իր ֆեյսբուքյան էջում թողել է նաև հետևյալ գրառումը․

«Չափազանց մտահոգված եմ մեր հայրենի բնության ապագա ճակատագրով…պահանջում եմ անհապաղ դադարեցնե՛լ Ամուլսարի շահագործումը!»։ Հասմիկ Պապյան

hasmik-papyan

Հ․Գ․ Հայաստանում և արտերկրում ապրող այլ հանրահայտ գործիչներին կոչ ենք անում հետևել Հասմիկ Պապյանի օրինակին։ Բոլորը կարող են մասնակից դառնալ այս կարևոր գործընթացին՝ ստորագրելով և տարածելով Հայաստանի քաղցրահամ ջրերը վտանգի տակ դնող այս ծրագրի կանխման պահանջագիրը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

In English

Աջակցել