Մեր մասին
«Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ոչ ֆորմալ խմբավորում է, որ նպատակ ունի կամավորական հիմունքներով համախմբել բնապահպանական և մասնագիտական ներուժը` ի նպաստ բնության պահպանության, էկոլոգիական խնդիրների բարձրաձայնման ու դրանց լուծումների գտնելուն, բնազարգացման և սոցիալական արդարության ապահովման:
Ովքեր ենք մենք
2013 թ.-ին ստեղծվելուց հետո հիմնական խմբի անդամները մերթ ընդ մերթ փոփոխվել են: Խումբն ունի ոչ հիերարխիկ կառուցվածք, որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Հիմնական նախաձեռնող խմբից բացի կան տասնյակ ակտիվիստներ և հարյուրավոր աջակիցներ, որոնք մոբիլիզացվում են տարբեր առիթներով: Մեզանից շատերը 2007 թ.-ից բնապահպանական շարժման մեջ են ներգրավված:
Ինչ ենք մենք անում
Մեր ակտիվիզմի մեծ մասն ուղղված է՝ մետաղների հանքահանման սարսափելի նախագծերը, էկոլոգիական աղետները կանխելուն, բնական միջավայրին առնչվող քաղաքականության փոփոխությանը, ինչը զուգորդվում է Հայաստանում տնտեսական կարգի փոփոխության հետ: Մեր գործողությունները ներառում են` բողոքի ցույցեր, հանրագրեր, շրջափակումներ, պաշտոնական միջոցառումների խափանում, բնական միջավայրի մոնիտորինգ (օրինակ, ապօրինի ծառահատումների կամ հանքահանման վայրերում ջրի աղտոտվածության մակարդակի), տեղեկատվական արշավներ, համայնքների մոբիլիզացիա, մասնակցություն միջազգային միջոցառումներին և լոբբինգ արտասահմանում (հիմնականում ֆինանսիստների դեմ) ընկերություններից մեզ պաշտպանող կամ պետական պաշտոնյաների դեմ դատական հայցեր (վիճարկելու կառավարության որոշումները):
Մինչ այժմ հաջողված արշավներ ենք կազմակերպել մի շարք վտանգավոր նախագծեր դադարեցնելու համար, ներառյալ հիդրոէլեկտրակայանների կառուցման կասեցումը ջրվեժի վրա, դանիացի ներդրողներին շեղելը հանքահանման նախագծից, Ամուլսարում ոսկու հանքավայրի նախագծի խափանումը: Կարողացել ենք մոբիլիզացնել մարզային համայնքներին 13.000 ստորագրություն հավաքելով տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով արգելել 5 համայնքի տարածքում մետաղի հանքահանումը: Չնայած մեր բողոքի ակցիաներում և ցույցերում շատ չենք նշում Կլիմայական ճգնաժամը, մեր բոլոր գործողություններն ուղղված են Կլիմայական ճգնաժամը և դրա հետևանքները խորացնող տնտեսական գործընթացների դանդաղեցմանը: