ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին
23 մայիսի, 2018թ
Հարգելի պրն. Սարգսյան,
Դեռևս սույն թվականի փետրվարի 9-ին բաց նամակով դիմել էինք Ձեզ՝ խնդրելով պատասխանել «Lydian International» ընկերությունում Ձեր նախկին գործունեության հետ կապված մի քանի հարցերի, որոնք, սակայն, մինչև օրս մնացել են անպատասխան:
Նախկին Հայաստանում ընդունված պրատիկա էր հանրային հարցադրումներին չպատասխանելը և հանրային պաշտոնյաների գործունեությունը քողարկելը, սակայն հիմա՝ նոր Հայաստանում, նման վարքագծերն անհարիր են դարձել: Հաշվի առնելով, որ Դուք արդեն հանրային պաշտոնյա եք և ՀՀ նախագահի պաշտոնում որդեգրել եք բաց գործելաոճ, հաշվի առնելով նաև Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագրի հետ կապված շարունակ բարձրաձայնվող խնդիրները՝ խնդրում ենք հրապարակավ պատասխանել մեր հետևյալ հարցերին.
Հարգանքով՝
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com